Ինչի՞ վրա է ծախսվել հիբրիդային պայքարի համար ԵՄ–ի տված փողը. ԱԳՆ–ի պատասխանը պատգամավորին

https://arm.sputniknews.ru/20260516/inchi-vra-e-tsakhsvel-hibridajin-pajqari-hamar-emi-tvats-pvoghy-agni-pataskhany-patgamavvorin-102256418.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_54dd8d90d564eb79a62abc7d8b0378e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին գործերի նախարարություն (ագն), եվրամիություն, արթուր խաչատրյան, հիբրիդային պատերազմ, մարթա կոս, հարցում, հայաստան, ընտրություններ

արտաքին գործերի նախարարություն (ագն), եվրամիություն, արթուր խաչատրյան, հիբրիդային պատերազմ, մարթա կոս, հարցում, հայաստան, ընտրություններ

Բաժանորդագրվել

Խաչատրյանն ապրիլի 30-ին հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անունով` պարզելու, թե ինչպես են ծախսվել կամ ծախսվելու այդ գումարները։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տվյալներ է հայտնել Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային պատերազմում» սպառնալիքներին դիմակայելու համար ԵՄ–ի խոստացած 12 մլն եվրոյի ծախսերի վերաբերյալ։

Խաչատրյանը նշել է, որ ապրիլի 30-ին հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անունով` պարզելու, թե ինչպես են ծախսվել կամ ծախսվելու այդ գումարները։

ՀՀ–ում որոշ ԶԼՄ–ներ և բլոգային նախագծեր հայտնվել են «հակահիբրիդային պատերազմի» արկերի տակ

Հարցման մեջ ընդդիմադիր պատգամավորը խնդրել է ներկայացնել տրամադրվելիք աջակցության նախահաշիվը` ըստ ծախսային հոդվածների, հետաքրքրվել է նաև, թե գումարի որ մասն է արդեն ծախսվել։

Խաչատրյանին պատասխանել են ոչ ՀՀ արտգործնախարարությունից։

«ԵՄ–ի ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսի հայտարարության ընթացքում նշված գումարը ըստ ԵՄ կողմի, այս պահին տրամադրվել է ուղղակիորեն։ Այդ գումարների մի մասը տրամադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունների խթանմանը` «Արտեմիս» ծրագրի միջոցով (գումարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղակիորեն չի տրամադրվել)։ Գումարն ուղղվել է նաև ոչ կառավարական կազմակերպությունների, տեղեկությունների ստուգման հարթակների և անկախ լրագրողների կարողությունների խթանմանը` հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայության ամրապնդման նպատակով»,– ասված է ԱԳՆ պատասխանում։

Արթուր Խաչատրյանին վրդովվեցրել է այն, որ իր հարցերին հստակ պատասխաններ չեն եղել, թե ում, որքան և ինչի համար են եվրոպացիները գումարներ հատկացրել։

Հիշեցնենք` 2026–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵՄ–ն պատրաստվում էր 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի և կիբեռանվտանգության համար։ Ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի` աջակցության նպատակն է բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին:

«Ապատեղեկատվության և ատելության» դեմ պայքարի համար Փաշինյանն ակնկալում է ԵՄ–ի օգնությունը

Leave a comment