Գարեգին Բ–ն և մշակույթի գործիչները քննարկել են ՀՀ–ում առկա հասարակական–քաղաքական իրավիճակը

https://arm.sputniknews.ru/20260516/garegin-bn-ev-mshakujti-gvortsichnery-qnnarkel-en-hhum-arka-hasarakakanqaghaqakan-iravitshaky-102264573.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102261981_89:0:1156:800_1920x0_80_0_0_142c8a43a26c0ee216ab740c20d9fca4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, մշակույթ , դերասան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, մշակույթ , դերասան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

Բաժանորդագրվել

Վեհափառը արվեստի ներկայացուցիչների հետ զրուցել է եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգինն այսօր մայր աթոռում ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին։ Խոսել են նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքի մասին։ Զրույցի ընթացքում կարևորվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ ազգային ինքնության պահպանման, հասարակության հոգևոր զորացման և համազգային միաբանության ամրապնդման գործում»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ մշակութային գործիչների հետ հանդիպմանն առանձնակի շեշտվել է նաև Հայոց եկեղեցու և հայ մտավորականության հանձնառությունը` ուղղված արժեհամակարգային ճգնաժամի հաղթահարմանը, հանրային համերաշխության ձևավորմանը։

Մայր աթոռի հրապարակած լուսանկարներց դատելով` հանդիպմանը ներկա են եղել դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նավասարդյանը, դասական և հոգևոր երգերի կատարող Աննա Մայիլյանը, երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Դավիթ Ամալյանը, Արամոն, գրողներ Հուսիկ Արան, Մերուժան Տեր–Գուլանյանը, ոսկերիչ–դիզայներ Նուռը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և արվեստի մի շարք այլ ներկայացուցիչներ։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:

Leave a comment