Առաջին դոպինգ սկանդալը ձմեռային Օլիմպիական խաղերում

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին դոպինգային սկանդալը տեղի է ունեցել բացման արարողությունից առաջ։ Իտալացի բիատլոնիստ Ռեբեկա Պասլերի նմուշում հայտնաբերվել է արգելված նյութ, հաղորդում է Հակադոպինգային գործակալությունը։

La Repubblica-ի համաձայն՝ 24-ամյա մարզիկի նմուշում հայտնաբերվել է լետրոզոլ։ Այդ հակաքաղցկեղային դեղը, որն օգտագործվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար, ներառված է WADA-ի արգելված ցանկում՝ որպես հորմոնալ և նյութափոխանակության մոդուլյատոր։ Նմուշը վերցվել է արտամրցումային ժամանակահատվածում։

Փետրվարի 6-22-ը կայանալիք 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու են դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և Կարինա Ակոպովան – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։

Leave a comment