ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը կկայացնեն ՀՀ քաղաքացիները, եթե և երբ այն հասունանա․ Մհեր Գրիգորյան

Հայաստանը հիանալի հասկանում է, որ հանրապետության համար անհնար է լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, և երբ նման անհրաժեշտություն առաջանա, Հայաստանի քաղաքացիները կկայացնեն համապատասխան որոշում։

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և արդյոք հանրաքվե կանցկացվի այս հարցի շուրջ՝ հաշվի առնելով հանրապետության՝ երկու միություններին էլ անդամակցելու անկարողությունը։

«Մենք հիանալի հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ, և պարզ է, որ ապագայում մենք պետք է կայացնենք համապատասխան որոշում։ Ավելին, այս հարցի վերաբերյալ որոշումը, իհարկե, կկայացնեն ՀՀ քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Գրիգորյանը ընդգծել է, որ «Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, կառուցողականորեն համագործակցում է և լիովին մասնակցում է քննարկումներին և որոշումների կայացման գործընթացներին»։

Leave a comment