Ավագանու անդամը նվազագույն պատկերացում անգամ չունի վարորդներին տրվող ուղեգրերի բովանդակությունից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել.

«Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանի հերթական` ինչպես ինքն է նշում «կասկածելի դրսևորումով» «բացահայտման» վերաբերյալ ցանկանում ենք խորը մտահոգություն հայտնել առ այն, որ ավագանու անդամը, որը ողջ օրը խոսում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից և մայրաքաղաքի հանրային տրանսպորտից, նվազագույն պատկերացում անգամ չունի վարորդներին տրվող ուղեգրերի բովանդակությունից և կառուցվածքից, ինչի վառ ապացույցը երթուղու ծառայության չվացուցակը երթուղու ելքերի քանակից չտարբերելն է»։

Leave a comment