ԱՊՀ երկրների հետախուզության վետերանները՝ ընդդեմ նացիզմի հերոսացման

https://arm.sputniknews.ru/20260515/aph-erkrneri-hetakhuzutjan-veterannery-ynddem-nacizmi-hervosacman-102227065.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57735536_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9961e7598efaf60c31ae292a5df10008.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նացիզմ, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, հետախուզություն, հետախույզ

նացիզմ, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, հետախուզություն, հետախույզ

Բաժանորդագրվել

Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների վետերանների կազմակերպությունների ղեկավարների հերթական հանդիպումը:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱՊՀ երկրների հետախուզության վետերանները նացիստների ժառանգների հերոսացումը անվանել են դավաճանություն նրանց հիշատակին, ովքեր պաշտպանել են աշխարհը «դարչնագույն ժանտախտից», և երիտասարդ հետախույզներին կոչ են արել թույլ չտալ, որ կրկնվի Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի ողբերգությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։

Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շենքում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների վետերանների կազմակերպությունների ղեկավարների հերթական հանդիպումը, որին որպես հատուկ հյուր հրավիրված էր ականավոր հետախույզ Ժորժ Պակի դուստրը՝ Իզաբել Պակը:

Տեղի է ունեցել նաև «Ժամանակակից նացիզմի գաղափարախոսությունը. ծագումը, ազդեցությունը, հակազդեցության կազմակերպումը» գիտագործնական համաժողովը:

«Խորհրդաժողովի արդյունքներով պատվիրակություններն ընդունել են հուշագիր, որում նշել են, որ հիմա, երբ Արևմուտքը փորձում է վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և նոր արյունալի վերաբաժանում սկսել, կարևոր է համախմբվել՝ պաշտպանելու նացիստական Գերմանիայի կողմից անգլոսաքսոնական էլիտաների թողտվությամբ սանձազերծված պատերազմի մասին ճշմարտությունը, գտնվել հեգեմոնիզմի և մարդատյացության, այդ թվում՝ նեոնացիզմի դրսևորումների դեմ պայքարողների շարքերում։ Նացիստների ժառանգների հերոսացումը չի կարելի գնահատել այլ կերպ, քան դավաճանություն մեր հայրերի և պապերի հիշատակին, այն իդեալներին, որոնք միավորել են ժողովուրդներին նացիզմի դեմ պայքարում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, համաժողովի մասնակիցները դիմել են գործընկեր հատուկ ծառայությունների երիտասարդ աշխատակիցներին՝ ընդգծելով, որ անցյալի և ապագայի նկատմամբ յուրաքանչյուր մարդու պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի չկրկնվի Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի ողբերգությունը, հիշվեն դրա դասերը, գիտակցվի, թե մարդկությանն ինչ վտանգ է ներկայացնում նացիզմի վերածնունդը, որի սերմերը Արևմուտքի հրահրմամբ կրկին ծիլեր են տալիս:

Աշխատանքային շփումների ընթացքում պատվիրակները քննարկել են ժամանակակից պայմաններում վետերանների կազմակերպությունների գործունեության արդի ասպեկտները, նախանշել փոխգործակցության հեռանկարները:

Վետերանների կազմակերպությունների պատվիրակությունները մասնակցել են նաև Սպայի տանը «Անտեսանելի ճակատ» գեղարվեստական ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացվել են Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցների գործերը:

Leave a comment