Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած BRICS նախարարական հանդիպմանը հետեւած մամուլի ասուլիսում:
«Այդ հարաբերությունները մոտ են, դաշնակցային, բայց միեւնույն ժամանակ ունեն որոշ դժվարություններ՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է Արեւմուտքը փորձում Հայաստանին ենթարկեցնել իրեն, խզել Հայաստանի կապերը ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ», – ասել է Լավրովը:
Նա նշել է, որ մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում «լավագույն հնարավորություն կլինի քննարկելու այն խնդիրները, որոնք առաջանում Եվրոպական միության կողմից Հայաստանն իր ուղեծիր ներքաշելու փորձերի հետեւանքով»:
«Բայց ես լսել եմ, որ վարչապետ Փաշինյանը հիշատակել է, որ զբաղված է նախընտրական գործերով եւ չի կարողանա մասնակցել այդ հանդիպմանը: Դա, իհարկե, տխուր կլիներ, որովհետեւ դա լավ հնարավորություն է քննարկելու օդում կախված հարցերը», – հավելել է ռուս նախարարը:
Լավրով. Տխուր կլինի, թե Փաշինյանը չմասնակցի օդում կախված հարցերի քննարկմանը
Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն մոտ, բայց ոչ շատ դյուրին հարաբերություններ։