ԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ



Տնտեսություն

ԱՄՆ-ի Rocky Mountain Laboratories (RML) ազգային լաբորատորիայի գիտնականները ստեղծել են նոր հիբրիդային նյութ, որը թույլ է տալիս զգալիորեն ավելի շատ էներգիա կորզել արևի լույսից։ Այսօրվա արևային վահանակները բավականին անարդյունավետ են, քանի որ էներգիայի մեծ մասը վերածվում է պարզապես ջերմության և կորչում։ Որպեսզի կանխեն այդ կորուստը, հետազոտողները սիլիցիումի նանոբյուրեղները հատուկ քիմիական կապով միացրել են մոլեկուլային կատալիզատորի հետ։

Այս նորարարության շնորհիվ ստեղծվել է մի միջավայր, որտեղ արևից ստացված էներգիան շատ ավելի երկար է մնում ակտիվ վիճակում։ Մասնավորապես, էլեկտրոնները պահպանում են իրենց բարձր էներգիան 25 հազար անգամ ավելի երկար, քան սովորական սիլիցիումային համակարգերում։ Սա գիտնականներին ժամանակ է տալիս այդ էներգիան օգտագործել քիմիական օգտակար ռեակցիաների համար։ Հետագայում այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել ջրից ջրածին ստանալու, ածխաթթու գազը վառելիքի վերածելու կամ մթնոլորտային ազոտից էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր արտադրելու համար։ Սա կարող է լուրջ քայլ դառնալ դեպի ավելի մաքուր և արդյունավետ արդյունաբերություն։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]




Leave a comment