Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ

Իսրայելը պատրաստակամություն է հայտնել վերսկսելու ռազմական արշավը Իրանի դեմ՝ Վաշինգտոնին փոխանցելով «հստակ ազդանշան»։ Այս մասին հայտնում է Իսրայելի 11-րդ ալիքը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին։

Հաղորդման համաձայն՝ վերջին խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ-ի կողմից Իրանում վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ սահմանափակ, թիրախային հարվածների հնարավորությունը։

Աղբյուրների տվյալներով՝ նման քայլերի հիմնական նպատակը Թեհրանի նկատմամբ ճնշման ուժեղացումն է՝ ստիպելու Իրանին վերադառնալ բանակցային գործընթացին և հրաժարվել իր միջուկային ծրագրի որոշ ուղղություններից։

Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել՝ նոր ռազմական սցենարների մասին տեղեկատվության ֆոնին, որոնք, ըստ վերլուծաբանների, կարող են էական ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment