Ինչ ձևաչափով է Գագիկ Ծառուկյանը պատրաստվում մասնակցել ընտրություններին > Լուրեր Հայաստանից

Երեկ Երևանի հյուրանոցներից մեկում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը մի քանի հարյուր երիտասարդների հետ՝ Երևանից և մարզերից, տարբեր բուհերից։

Հանդիպման ընթացքում երիտասարդները ուղղել են բաց և անկեղծ հարցեր։ Ծառուկյանը հանդիպման սկզբում հորդորել է բարձրացնել բոլոր հուզող հարցերը, ինչից հետո սկսվել է հարցուպատասխանի ակտիվ փուլը։ Մասնավորապես, բարձրացվել է այն հարցը, թե արդյոք նա նախատեսում է մասնակցել առաջիկա ընտրություններին։

Ի պատասխան՝ Ծառուկյանը նշել է, որ անպայման մասնակցելու է ընտրություններին և հանդես է գալու «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Նա հայտնել է, որ ձևաչափի վերաբերյալ հայտարարություն կարվի առաջիկա օրերին՝ ընդգծելով, որ նախատեսվում են հետաքրքիր լուծումներ։

Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել անկեղծ հարցերի համար և ներկաներին հրավիրել է Կոնյակի գործարան։

Leave a comment