https://arm.sputniknews.ru/20260515/rjazanum-ats-i-grvohi-hetevanqvov-3-mard-e-zvohvel-12-y-viravvorvel-en-ajd-tvum-erekhaner-102205457.html
Ռյազանում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ
Ռյազանում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, հարձակման հետևանքները վերացվում են։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T09:23+0400
2026-05-15T09:23+0400
2026-05-15T09:31+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռյազան
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
վիրավոր
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102204587_0:0:1281:720_1920x0_80_0_0_07dc6600ae2f3bad005e19d6ea22b81c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռյազանում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով երեք մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել են, նրանց թվում նաև երեխաներ կան, վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք: Այս մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը:Նա հավելել է, որ իրականացվում է վնասված կոնստրուկցիաների բացում: Կազմակերպվել է նաև բնակիչների տարհանում, իսկ նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, բացվել են ժամանակավոր տեղավորման կետեր:«Տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, ընթանում է հետևանքների վերացում: Սոցիալական ծառայություններին և պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարված է ողջ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել տուժածներին և զոհվածների ընտանիքներին»,-հավելել է մարզպետը:Ինչպես հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, Ռյազանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 7 տուժածները գտնվում են հիվանդանոցներում, 4 երեխա, 2 մեծահասակ ծանր վիճակում են:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։355 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի օդային տարածքում. ՌԴ ՊՆ
ռյազան
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102204587_49:0:1009:720_1920x0_80_0_0_fa912146a8b165e48142ba81b3f597c9.jpg.webp
ռյազան, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր, տեսանյութեր, видео
ռյազան, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր, տեսանյութեր, видео
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, հարձակման հետևանքները վերացվում են։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռյազանում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով երեք մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել են, նրանց թվում նաև երեխաներ կան, վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք: Այս մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը:
«Կիևի ռեժիմի ահաբեկչական գրոհի պատճառով Ռյազանում վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք: ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում: Ցավոք, երեք մարդ զոհվել է, տասներկուսը տուժել են, այդ թվում՝ երեխաներ: Բոլոր տուժածներին օպերատիվ կերպով անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել»,-գրել է Մալկովն իր Telegram-ալիքում:
Նա հավելել է, որ իրականացվում է վնասված կոնստրուկցիաների բացում: Կազմակերպվել է նաև բնակիչների տարհանում, իսկ նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, բացվել են ժամանակավոր տեղավորման կետեր:
«Տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, ընթանում է հետևանքների վերացում: Սոցիալական ծառայություններին և պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարված է ողջ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել տուժածներին և զոհվածների ընտանիքներին»,-հավելել է մարզպետը:
Ինչպես հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, Ռյազանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 7 տուժածները գտնվում են հիվանդանոցներում, 4 երեխա, 2 մեծահասակ ծանր վիճակում են:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։