Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը այցելել է Նորդուզի մաքսակետ

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Վարամին Աբեդինը Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ այցելել է Նորդուզի մաքսակետ և ծանոթացել սահմանային անցակետի տարբեր բաժինների աշխատանքներին։

Շրջայցի ընթացքում Նորդուզի մաքսատան տնօրենը ներկայացրել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխադրումների ներկայիս վիճակը և անդրադարձել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով սահմանային մաքսակետերի կարևոր նշանակությունը՝ որպես տնտեսական համագործակցության զարգացման «առաջնագիծ»։

Անդրադարձ է կատարվել նաև անցակետում իրականացված բարեփոխումներին, մասնավորապես՝ գործառնական տարածքների կարգավորմանը, բեռնատարների մուտքի և ելքի ուղիների տարանջատմանը, ինչպես նաև հերթագրման համակարգի ներդրմանը։

Leave a comment