«Նուբարաշեն» ՔԿՀ–ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը

Բաժանորդագրվել

Տղամարդու կախված մարմինը հայտնաբերվել է խցում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված Մհեր Ղ.–ի մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ հավելելով, որ դեպքն այսօր է տեղի ունեցել՝ ժամը 17։40-ի սահմաններում։

Ըստ լրատվամիջոցի՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է խցում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։

Կայքի տեղեկություններով՝ Մհեր Ղ.-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (սեքսուալ բնույթի բռնի գործողություն ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ)։

Leave a comment