Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն տարվա առաջին եռամսյակում աճել է 0.6%-ով

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2026 թվականի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0.6%-ով, ինչը տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշն է՝ ըստ երկրի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների։

Վերլուծաբանները նույնպես միջինում կանխատեսում էին 0.6% աճ: Այս մասին հայտնում է Trading Economics-ը։

Նախորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 0.2%-ով, ոչ թե 0.1%-ով, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։

Հունվար-մարտ ամիսներին արտադրական ոլորտում աճը կազմել է 0.2%, շինարարության ոլորտում՝ 0.4%, ծառայությունների ոլորտում՝ 0.8%։

Սպառողական ծախսերն աճել են 0.6%-ով, պետական ծախսերը՝ 0.4%-ով։ Միևնույն ժամանակ ընկերությունների համախառն կապիտալ ներդրումները նվազել են 0.6%-ով։

Արտահանումն աճել է 0.1%-ով, ներմուծումը՝ 0.6%-ով։

2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ երկրի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում ավելացել է 1.1%-ով։

Leave a comment