TRIPP-ը պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության և ուժեղ տնտեսություններ ստեղծելու ճանապարհին. Թրամփի բանագնաց

Քաղաքականություն

04.02.2026 | 12:55

TRIPP նախագիծը պատմական քայլ է՝ Հարավային Կովկասում ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու և կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ։ Այս մասին Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնաց Սերջիո Գորը։

«Պատմական խաղաղության գագաթնաժողովից ի վեր, որը միավորեց Հայաստան ու Ադրբեջանը, մենք շարունակում  ենք խթանել Թրամփի երթուղին՝ TRIPP-ը: Այս երթուղին կապահովի ուղիղ տրանսպորտային կապեր Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի միջով և ավելի հեռու՝ դեպի Արևմուտք: Սա պատմական քայլ է ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ ստեղծելու և տարածաշրջանում կայուն խաղաղության աջակցման ճանապարհին»,- հայտարարել է Գորը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment