Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում ունենք արդեն 2384 հաստատված դիմում, այսինքն՝ այդքան ընտանիք – այդքան տուն։ Ամենամեծը Նոյեմբերյանի Կողբ գյուղն է, որտեղ կառուցվել է 280 տուն», – այս մասին ԱԺ-ում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկման ընթացքում։
Նախարարն ասաց, որ նոր շահառուների համար մտածում են վերաբացել ծրագիրը միայն այն համայնքներում, որտեղ քիչ տներ են կառուցվել, որպեսի գյուղերը համաչափ զարգանան։
Մանրամասները՝ տեսանյութում