https://arm.sputniknews.ru/20260513/hrazharakan-en-tvel-rdi-amenashat-gndakvotsvats-2-marzeri-marzpetnery-vov-e-pvokharinum-nranc-102147752.html
Հրաժարական են տվել ՌԴ–ի ամենաշատ գնդակոծված 2 մարզերի մարզպետները. ով է փոխարինում նրանց
Հրաժարական են տվել ՌԴ–ի ամենաշատ գնդակոծված 2 մարզերի մարզպետները. ով է փոխարինում նրանց
Sputnik Արմենիա
Մարզպետների ընտրությունները տեղի կունենան քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 20-ին: 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T21:20+0400
2026-05-13T21:20+0400
2026-05-13T21:20+0400
ռուսաստան
ուկրաինա
բելգորոդ
բրյանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101902353_0:0:3168:1782_1920x0_80_0_0_196f86405f8be1a055a60c9f74390407.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հրաժարական են տվել ՌԴ երկու սահմանամերձ և ուկրաինական ուժերի մշտական թիրախի ներքո գտնվող մարզերի՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզպետները։Կրեմլը հայտնում է, որ Ալեքսանդր Բոգոմազը և Վյաչեսլավ Գլադկովը դիմումեններկայացրել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր, ռազմական հատուկ գործողության մասնակից ԱլեքսանդրՇուվաևը, իսկ Բրյանսկի մարզպետի ժամանակավորպաշտոնակատար՝ Եգոր Կովալչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼԺՀ կառավարության նախագահի պաշտոնը։Նրանց երկուսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Կրեմլում։Ալեքսանդր Շուվաևը ծնվել է 1981 թվականին Բելգորոդի մարզի Նոր Օսկոլ քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը, իսկ 2015 թվականին ավարտել է ուսումը ՌԴ ԶՈւ Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում։ Նա զինծառայությունն անցկացրել է ՀյուսիսայինԿովկասում, մասնակցել մարտական առաջադրանքների կատարմանը, ինչպես նաև մասնակցել է2008 թվականին վրաց-օսական հակամարտության կարգավորմանը։ Շուվաևը մասնակցել է Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը։2022 թվականիցՇուվաևը մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը՝ «Սպարտացի» ազդականչով։ Հարավային ռազմական շրջանի՝ նրա ղեկավարած ստորաբաժանումները 2023 թվականի վերջին հաջողությամբ իրականացրել են Ավդեևկա քաղաքի ազատագրման առաջադրանքը։2026 թվականիմայիսի 13-ից ԱլեքսանդրՇուվաևը փոխարինում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին, ով մարզը ղեկավարել է 2020 թվականից։
ուկրաինա
բելգորոդ
բրյանսկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101902353_184:0:2915:2048_1920x0_80_0_0_5b0b01140aa3dcfc7dd97eb2a9f59835.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, բրյանսկ
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, բրյանսկ
Մարզպետների ընտրությունները տեղի կունենան քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 20-ին:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հրաժարական են տվել ՌԴ երկու սահմանամերձ և ուկրաինական ուժերի մշտական թիրախի ներքո գտնվող մարզերի՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզպետները։
Կրեմլը հայտնում է, որ Ալեքսանդր Բոգոմազը և Վյաչեսլավ Գլադկովը դիմումեններկայացրել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր, ռազմական հատուկ գործողության մասնակից ԱլեքսանդրՇուվաևը, իսկ Բրյանսկի մարզպետի ժամանակավորպաշտոնակատար՝ Եգոր Կովալչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼԺՀ կառավարության նախագահի պաշտոնը։
Նրանց երկուսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Կրեմլում։
Ալեքսանդր Շուվաևը ծնվել է 1981 թվականին Բելգորոդի մարզի Նոր Օսկոլ քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը, իսկ 2015 թվականին ավարտել է ուսումը ՌԴ ԶՈւ Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում։ Նա զինծառայությունն անցկացրել է ՀյուսիսայինԿովկասում, մասնակցել մարտական առաջադրանքների կատարմանը, ինչպես նաև մասնակցել է2008 թվականին վրաց-օսական հակամարտության կարգավորմանը։ Շուվաևը մասնակցել է Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը։
2022 թվականիցՇուվաևը մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը՝ «Սպարտացի» ազդականչով։ Հարավային ռազմական շրջանի՝ նրա ղեկավարած ստորաբաժանումները 2023 թվականի վերջին հաջողությամբ իրականացրել են Ավդեևկա քաղաքի ազատագրման առաջադրանքը։
2026 թվականիմայիսի 13-ից ԱլեքսանդրՇուվաևը փոխարինում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին, ով մարզը ղեկավարել է 2020 թվականից։