Հրաժարական են տվել ՌԴ–ի ամենաշատ գնդակոծված 2 մարզերի մարզպետները. ով է փոխարինում նրանց

https://arm.sputniknews.ru/20260513/hrazharakan-en-tvel-rdi-amenashat-gndakvotsvats-2-marzeri-marzpetnery-vov-e-pvokharinum-nranc-102147752.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101902353_184:0:2915:2048_1920x0_80_0_0_5b0b01140aa3dcfc7dd97eb2a9f59835.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, բրյանսկ

ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, բրյանսկ

Բաժանորդագրվել

Մարզպետների ընտրությունները տեղի կունենան քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 20-ին:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հրաժարական են տվել ՌԴ երկու սահմանամերձ և ուկրաինական ուժերի մշտական թիրախի ներքո գտնվող մարզերի՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզպետները։

Կրեմլը հայտնում է, որ Ալեքսանդր Բոգոմազը և Վյաչեսլավ Գլադկովը դիմումեններկայացրել իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր, ռազմական հատուկ գործողության մասնակից ԱլեքսանդրՇուվաևը, իսկ Բրյանսկի մարզպետի ժամանակավորպաշտոնակատար՝ Եգոր Կովալչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼԺՀ կառավարության նախագահի պաշտոնը։

Նրանց երկուսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Կրեմլում։

Ալեքսանդր Շուվաևը ծնվել է 1981 թվականին Բելգորոդի մարզի Նոր Օսկոլ քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը, իսկ 2015 թվականին ավարտել է ուսումը ՌԴ ԶՈւ Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում։ Նա զինծառայությունն անցկացրել է ՀյուսիսայինԿովկասում, մասնակցել մարտական առաջադրանքների կատարմանը, ինչպես նաև մասնակցել է2008 թվականին վրաց-օսական հակամարտության կարգավորմանը։ Շուվաևը մասնակցել է Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը։

2022 թվականիցՇուվաևը մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը՝ «Սպարտացի» ազդականչով։ Հարավային ռազմական շրջանի՝ նրա ղեկավարած ստորաբաժանումները 2023 թվականի վերջին հաջողությամբ իրականացրել են Ավդեևկա քաղաքի ազատագրման առաջադրանքը։

2026 թվականիմայիսի 13-ից ԱլեքսանդրՇուվաևը փոխարինում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին, ով մարզը ղեկավարել է 2020 թվականից։

Leave a comment