Հայաստանցի դպրոցականները «Ռոսատոմի» մրցույթով կրկին կարող են մեկնել Հյուսիսային բևեռում

https://arm.sputniknews.ru/20260513/hajastanci-dprvocakannery-rvosatvomi-mrcujtvov-krkin-karvogh-en-meknel-hjusisajin-beverum-102149470.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1a/51874143_2:0:1598:1197_1920x0_80_0_0_896cc9dc2a861042ce8366f3cbe9d75e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ, դպրոցական, մրցույթ, «ռոսատոմ», հյուսիսային բևեռ

հայ, դպրոցական, մրցույթ, «ռոսատոմ», հյուսիսային բևեռ

Բաժանորդագրվել

Մրցույթին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն դպրոցականները, ովքեր լավ գիտեն ֆիզիկա և մաթեմատիկա:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանցի դպրոցականները կրկին կկարողանան մասնակցել «Գիտելիքների սառցահատ» միջազգային մրցույթին, որը կազմակերպում է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, արտերկրի մասնակիցների մրցութային ընտրությունը սկսվել է մայիսի 5-ին:

Հյուսիսային բևեռ արշավին մասնակցելու ընտրական փուլ են հրավիրվել աշխարհի 23 երկրների 14-16 տարեկան դպրոցականներ:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Գիտելիքների սառցահատ» VII միջազգային գիտալուսավորչական նախագծի շրջանակներում 2026 թվականի մայիսի 5-ին սկսվել է արտասահմանյան մասնակիցների ընտրական մրցութային փուլը։ Մրցույթի միջազգային փուլին մասնակցելու են հրավիրվում 14-16 տարեկան դպրոցականներ 22 երկրներից՝ Հայաստան, Բանգլադեշ, Բելառուս, Բոլիվիա, Բրազիլիա, Եգիպտոս, Թուրքիա, Ինդոնեզիա, ՀԱՀ, Հնդկաստան, Հունգարիա, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Մյանմա, Նամիբիա, Չինաստան, Ռուանդա, Սերբիա, Վիետնամ, Տանզանիա, Ուզբեկստան:

Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ՝ նախագծի հաղթողները, «Հաղթանակի 50 տարին» ատոմային սառցահատով կմասնակցեն արկտիկական արշավախմբին դեպի Հյուսիսային բևեռ, որը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսին: Արշավախմբի որոշ մասնակիցներ կդառնան իրենց երկրների՝ բևեռ հասած առաջին ներկայացուցիչները:

Առաջին փուլում՝ գրանցվելով goarctic.energy կայքում, դպրոցականները պետք է անցնեն գիտական վիկտորինա: Երկրորդ փուլում նրանց սպասվում է «Ռոսատոմի» հեռանկարային տեխնոլոգիաների մասին վեբինարների շարք։ Ստացված գիտելիքների հիման վրա յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի առաջադրանքները: Երրորդ՝ եզրափակիչ փուլում յուրաքանչյուր երկրի 10 լավագույն դպրոցականներ կարճ տեսանյութի ձևաչափով կներկայացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները:

«Գիտելիքների սառցահատ» մրցույթն այս տարի կանցկացվի 7-րդ անգամ, իսկ միջազգային ձևաչափ ստացել է 2024 թվականին: 2024 և 2025 թվականներին Հյուսիսային բևեռ կատարած արշավին մասնակցել են հայաստանցի դպրոցականներ։ Հատկանշական է, որ 2024-ին մրցույթի հաղթող է դարձել Արթուր Շարյանը, իսկ 2025-ին՝ Ալինա Մնոյանը (երկուսն էլ ատոմաշինարարների ընտանիքներից են):

Նոր գիտարշավի 10 օրվա ընթացքում՝ ատոմային սառցահատում, դպրոցականների հետ շփվելու են գիտնականներ ու փորձագետներ։

Leave a comment