https://arm.sputniknews.ru/20260513/hajastanci-dprvocakannery-rvosatvomi-mrcujtvov-krkin-karvogh-en-meknel-hjusisajin-beverum-102149470.html
Հայաստանցի դպրոցականները «Ռոսատոմի» մրցույթով կրկին կարող են մեկնել Հյուսիսային բևեռում
Հայաստանցի դպրոցականները «Ռոսատոմի» մրցույթով կրկին կարող են մեկնել Հյուսիսային բևեռում
Sputnik Արմենիա
Մրցույթին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն դպրոցականները, ովքեր լավ գիտեն ֆիզիկա և մաթեմատիկա: 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T22:32+0400
2026-05-13T22:32+0400
2026-05-13T22:32+0400
հայ
դպրոցական
մրցույթ
«ռոսատոմ»
հյուսիսային բևեռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1a/51874143_0:149:1600:1049_1920x0_80_0_0_b14239650c3bb5c0a2f9dec9338764cc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանցի դպրոցականները կրկին կկարողանան մասնակցել «Գիտելիքների սառցահատ» միջազգային մրցույթին, որը կազմակերպում է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, արտերկրի մասնակիցների մրցութային ընտրությունը սկսվել է մայիսի 5-ին:Հյուսիսային բևեռ արշավին մասնակցելու ընտրական փուլ են հրավիրվել աշխարհի 23 երկրների 14-16 տարեկան դպրոցականներ:«Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Գիտելիքների սառցահատ» VII միջազգային գիտալուսավորչական նախագծի շրջանակներում 2026 թվականի մայիսի 5-ին սկսվել է արտասահմանյան մասնակիցների ընտրական մրցութային փուլը։ Մրցույթի միջազգային փուլին մասնակցելու են հրավիրվում 14-16 տարեկան դպրոցականներ 22 երկրներից՝ Հայաստան, Բանգլադեշ, Բելառուս, Բոլիվիա, Բրազիլիա, Եգիպտոս, Թուրքիա, Ինդոնեզիա, ՀԱՀ, Հնդկաստան, Հունգարիա, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Մյանմա, Նամիբիա, Չինաստան, Ռուանդա, Սերբիա, Վիետնամ, Տանզանիա, Ուզբեկստան:Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ՝ նախագծի հաղթողները, «Հաղթանակի 50 տարին» ատոմային սառցահատով կմասնակցեն արկտիկական արշավախմբին դեպի Հյուսիսային բևեռ, որը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսին: Արշավախմբի որոշ մասնակիցներ կդառնան իրենց երկրների՝ բևեռ հասած առաջին ներկայացուցիչները:Առաջին փուլում՝ գրանցվելով goarctic.energy կայքում, դպրոցականները պետք է անցնեն գիտական վիկտորինա: Երկրորդ փուլում նրանց սպասվում է «Ռոսատոմի» հեռանկարային տեխնոլոգիաների մասին վեբինարների շարք։ Ստացված գիտելիքների հիման վրա յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի առաջադրանքները: Երրորդ՝ եզրափակիչ փուլում յուրաքանչյուր երկրի 10 լավագույն դպրոցականներ կարճ տեսանյութի ձևաչափով կներկայացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները:Նոր գիտարշավի 10 օրվա ընթացքում՝ ատոմային սառցահատում, դպրոցականների հետ շփվելու են գիտնականներ ու փորձագետներ։
հյուսիսային բևեռ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1a/51874143_2:0:1598:1197_1920x0_80_0_0_896cc9dc2a861042ce8366f3cbe9d75e.jpg.webp
հայ, դպրոցական, մրցույթ, «ռոսատոմ», հյուսիսային բևեռ
հայ, դպրոցական, մրցույթ, «ռոսատոմ», հյուսիսային բևեռ
Մրցույթին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն դպրոցականները, ովքեր լավ գիտեն ֆիզիկա և մաթեմատիկա:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանցի դպրոցականները կրկին կկարողանան մասնակցել «Գիտելիքների սառցահատ» միջազգային մրցույթին, որը կազմակերպում է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, արտերկրի մասնակիցների մրցութային ընտրությունը սկսվել է մայիսի 5-ին:
Հյուսիսային բևեռ արշավին մասնակցելու ընտրական փուլ են հրավիրվել աշխարհի 23 երկրների 14-16 տարեկան դպրոցականներ:
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Գիտելիքների սառցահատ» VII միջազգային գիտալուսավորչական նախագծի շրջանակներում 2026 թվականի մայիսի 5-ին սկսվել է արտասահմանյան մասնակիցների ընտրական մրցութային փուլը։ Մրցույթի միջազգային փուլին մասնակցելու են հրավիրվում 14-16 տարեկան դպրոցականներ 22 երկրներից՝ Հայաստան, Բանգլադեշ, Բելառուս, Բոլիվիա, Բրազիլիա, Եգիպտոս, Թուրքիա, Ինդոնեզիա, ՀԱՀ, Հնդկաստան, Հունգարիա, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Մյանմա, Նամիբիա, Չինաստան, Ռուանդա, Սերբիա, Վիետնամ, Տանզանիա, Ուզբեկստան:
Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ՝ նախագծի հաղթողները, «Հաղթանակի 50 տարին» ատոմային սառցահատով կմասնակցեն արկտիկական արշավախմբին դեպի Հյուսիսային բևեռ, որը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսին: Արշավախմբի որոշ մասնակիցներ կդառնան իրենց երկրների՝ բևեռ հասած առաջին ներկայացուցիչները:
Առաջին փուլում՝ գրանցվելով goarctic.energy կայքում, դպրոցականները պետք է անցնեն գիտական վիկտորինա: Երկրորդ փուլում նրանց սպասվում է «Ռոսատոմի» հեռանկարային տեխնոլոգիաների մասին վեբինարների շարք։ Ստացված գիտելիքների հիման վրա յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի առաջադրանքները: Երրորդ՝ եզրափակիչ փուլում յուրաքանչյուր երկրի 10 լավագույն դպրոցականներ կարճ տեսանյութի ձևաչափով կներկայացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները:
«Գիտելիքների սառցահատ» մրցույթն այս տարի կանցկացվի 7-րդ անգամ, իսկ միջազգային ձևաչափ ստացել է 2024 թվականին: 2024 և 2025 թվականներին Հյուսիսային բևեռ կատարած արշավին մասնակցել են հայաստանցի դպրոցականներ։ Հատկանշական է, որ 2024-ին մրցույթի հաղթող է դարձել Արթուր Շարյանը, իսկ 2025-ին՝ Ալինա Մնոյանը (երկուսն էլ ատոմաշինարարների ընտանիքներից են):
Նոր գիտարշավի 10 օրվա ընթացքում՝ ատոմային սառցահատում, դպրոցականների հետ շփվելու են գիտնականներ ու փորձագետներ։