ՌԴ բանակը կարող է ներգրավվել արտերկրում կալանավորված ռուսաստանցիներին պաշտպանելու համար

Բաժանորդագրվել

Վերջին 20 տարում Ռուսաստանի սահմաններից դուրս ձերբակալվել է ավելի քան 100 ռուսաստանցի, որոնց հետագայում արտահանձնել են ԱՄՆ–ին։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Պետդուման որոշում է ընդունել, որը թույլատրում է զինված ուժերին ներգրավել արտերկրում կալանավորված ռուսաստանցիներին պաշտպանելու համար: Փաստաթուղթը հրապարակվել է օրենսդիր մարմնի էլեկտրոնային հարթակում։

Խոսքը օտարերկրյա դատարանների որոշումների մասին է, որոնց լիազորությունները որոշվել են առանց Ռուսաստանի մասնակցության, կամ որոնք գործում են ոչ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման հիման վրա։

Նախաձեռնությունը ենթադրում է, որ նախագահի որոշմամբ ՌԴ բանակը կարող է ներգրավվել արտասահմանում կալանավորված, պահվող կամ քրեական կարգով հետապնդվող ռուսաստանցիներին պաշտպանելու խնդիրների կատարմանը:

Փաստաթղթում նշվում է, որ նման քաղաքացիներին պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկեն նաև Ռուսաստանի պետական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում:

Հիշեցնենք` ապրիլի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ-ն զգուշացրեց, որ արտասահմանում գտնվող ռուսաստանցիները կարող են ձերբակալվել կամ կալանավորվել ԱՄՆ իրավապահների և հատուկ ծառայությունների խնդրանքով: Ձերբակալությունների առումով բարձր ռիսկային պետությունների ցանկում 46 երկիր կա, այդ թվում Մալդիվները, Շրի Լանկան և Դոմինիկյան Հանրապետությունը: Վերջին 20 տարում Ռուսաստանի սահմաններից դուրս ձերբակալվել է ավելի քան 100 ռուսաստանցի, որոնց հետագայում արտահանձնել են ԱՄՆ–ին։

Leave a comment