Կարբիում 13–ամյա աշակերտը բռնության է ենթարկվել համադասարանցիների կողմից․ ՆԳՆ

https://arm.sputniknews.ru/20260513/karbium-13amja-ashakerty-brnutjan-e-entarkvel-hamadasarancineri-kvoghmic-ngn-102138271.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80151627_200:0:1400:900_1920x0_80_0_0_49e38097a2b99eeac5eb04ae71e7c02b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արագածոտնի մարզ, բուլինգ, ամառային դպրոց, դպրոցական, դպրոց, աշակերտ, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն

արագածոտնի մարզ, բուլինգ, ամառային դպրոց, դպրոցական, դպրոց, աշակերտ, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն

Բաժանորդագրվել

Ներքին գործերի նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Արագածոտնի մարզի Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա աշակերտը բռնության է ենթարկվել դասընկերների կողմից։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ համայնքային ոստիկանությունն ահազանգը ստացել է մայիսի 11–ին։

Ըստ ահազանգի՝ տղան պարբերաբար է բռնության ենթարկվել համադասարանցիների կողմից, սակայն կատարվածի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։

Ոստիկանությունը պարզել է, որ ապրիլի 17-ին աշակերտի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։

Մայիսի 11-ին տղայի մայրը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Համայնքային ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։

ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Leave a comment