https://arm.sputniknews.ru/20260513/karbium-13amja-ashakerty-brnutjan-e-entarkvel-hamadasarancineri-kvoghmic-ngn-102138271.html
Կարբիում 13–ամյա աշակերտը բռնության է ենթարկվել համադասարանցիների կողմից․ ՆԳՆ
Կարբիում 13–ամյա աշակերտը բռնության է ենթարկվել համադասարանցիների կողմից․ ՆԳՆ
Sputnik Արմենիա
Ներքին գործերի նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T17:58+0400
2026-05-13T17:58+0400
2026-05-13T17:58+0400
արագածոտնի մարզ
բուլինգ
ամառային դպրոց
դպրոցական
դպրոց
աշակերտ
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80151627_0:0:1600:900_1920x0_80_0_0_bb3cd760e1b94d0effd884104dffa466.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Արագածոտնի մարզի Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա աշակերտը բռնության է ենթարկվել դասընկերների կողմից։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ համայնքային ոստիկանությունն ահազանգը ստացել է մայիսի 11–ին։Ըստ ահազանգի՝ տղան պարբերաբար է բռնության ենթարկվել համադասարանցիների կողմից, սակայն կատարվածի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։Ոստիկանությունը պարզել է, որ ապրիլի 17-ին աշակերտի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։Մայիսի 11-ին տղայի մայրը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։Համայնքային ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
արագածոտնի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80151627_200:0:1400:900_1920x0_80_0_0_49e38097a2b99eeac5eb04ae71e7c02b.jpg.webp
արագածոտնի մարզ, բուլինգ, ամառային դպրոց, դպրոցական, դպրոց, աշակերտ, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն
արագածոտնի մարզ, բուլինգ, ամառային դպրոց, դպրոցական, դպրոց, աշակերտ, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն
Ներքին գործերի նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։
Ըստ ահազանգի՝ տղան պարբերաբար է բռնության ենթարկվել համադասարանցիների կողմից, սակայն կատարվածի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։
Ոստիկանությունը պարզել է, որ ապրիլի 17-ին աշակերտի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։
Մայիսի 11-ին տղայի մայրը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Համայնքային ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։
ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։