Արաղչին և Բայարամովը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև։

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ նրանք քննարկել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և, այս համատեքստում, բանակցային գործընթացի ընթացքը, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​և քաղաքական կարգավորման հեռանկարները։
Արաղչին մանրամասն ներկայացրել է բանակցային գործընթացը․ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է հակամարտությունը խաղաղ և բանակցությունների միջոցով լուծելու ջանքերին։

Leave a comment