Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը. Նարեկ Կարապետյան

«Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը։ Սամվել Կարապետյանը մի քանի անգամ դա ասել է՝ երբ դու չես բացում դարպասը, հետո չես առերեսվում ավելի մեծ խնդիրների 20-30 տարի հետ»,- «Հայացք Սյունիքից» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիներն ունեն նկրտում մեր հայրենիքի նկատմամբ, եթե բացենք այդ դարպասը։

«Իհարկե, Հայաստանը պատրաստ է առեւտուր անել, պատրաստ է տնտեսություն զարգացնել, բայց Հայաստանը պատրաստ չէ միակողմանի ընդունել բոլոր պայմաններն ու պահանջները, որոնք մեր առջեւ դրվում են։ Ինչքան մենք ընդունենք միակողմանի պահանջները, այդքան պահանջներն ավելի շատանալու են։ Մենք պետք է սահմանափակվենք այսօր տեղի ունեցած իրավիճակով, ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ունենանք խաղաղություն, որը կերաշխավորվի տարածաշրջանի երկրների կողմից։ Պատմական պահն այստեղ է, մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ուժեղանա եւ ունենա մեկից ավելի երաշխավոր։ Իրենք տեսնում են, որ Հայաստանը պետք է զիջի, ենթարկվի, եւ դրանով իրենք կբերեն «խաղաղություն», բայց զիջելով, ենթարկվելով այդ ազգի հետ դեռ ոչ մի խաղաղություն չի ստացվել»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Leave a comment