Ըստ Ծառուկյանի` Կոտայքում 52 պարեկի գործից հանել են իր հետ ինչ–որ կապ ունենալու պատճառով

https://arm.sputniknews.ru/20260513/yst-tsarukjani-kvotajqum-52-pareki-gvortsic-hanel-en-ir-het-inchvor-kap-unenalu-pattsharvov-102129715.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102028563_72:0:1209:853_1920x0_80_0_0_e94b5b54762683066833b7317924b54d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պարեկ, պարեկային ծառայություն, գագիկ ծառուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

պարեկ, պարեկային ծառայություն, գագիկ ծառուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Ծառուկյանն ասում է՝ այսօր իշխանություններն իրեն մեղադրում են ապօրինի հարստացման մեջ, մինչդեռ ինքն ամբողջ կյանքում աշխատել է։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից հեռացրել կարելի է ասել` իր պատճառով։

«Մարդը քննություն էլ է հանձնել, ատեստացիա էլ անցել, բայց գործից հանել են, որ, օրինակ, մեկի հերն իմ աշխատողն է, մեկի աները, եղբայրն իմ կողմնակիցն է»,- ասաց Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրող Վահե Մակարյանի հարցին։

Ծառուկյանն ասաց՝ այսօր իշխանություններն իրեն մեղադրում են ապօրինի հարստացման մեջ, մինչդեռ ինքն ամբողջ կյանքում աշխատել է։

«89 թվին օրը 1 միլիոն աշխատել եմ, ֆակտուրան էլ կա։ Սնկից եմ սկսել, կալգոտկա եմ արել, կոշիկի ցեխ եմ բացել»,- ասաց նա։

Անդրադառնալով իր փեսային և որդուն վերաբերող մեղադրանքներին՝ Ծառուկյանը նշեց՝ ՀՀ բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, թող արդար քննություն արվի։

Նշեց` իրեն էլ էին դատում, մինչդեռ օրեր առաջ դատարանն արդարացման վճիռ կայացրեց։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազությունը Գագիկ Ծառուկյանի փեսայից՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից պահանջում է բռնագանձել 1,3 մլրդ դրամ և մի շարք գույք։

Մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2025 թվականի հունվարի 10–ին միջնորդություն են ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն՝ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահներին հանձնելու համար։ Նա միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո:

Leave a comment