Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր»-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. ի մասնավորի՝


 


– սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում,


– սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով:


 


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել գործող նորմերին:


 


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Դիտումների քանակ14

Leave a comment