Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին «Ուժեղ Հայաստանի» համակիրների է բերման ենթարկել

https://arm.sputniknews.ru/20260513/hakakvorupcivon-kvomiten-krkin-uzhegh-hajastani-hamakirneri-e-berman-entarkel-102114764.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98730327_84:0:1417:1000_1920x0_80_0_0_e6f672988dc363d2f198f51b611cfda6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, ընտրակաշառք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

«ուժեղ հայաստան» կուսակցություն, հակակոռուպցիոն կոմիտե, ընտրակաշառք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Փաստաբաններն ահազանգում են, որ տևական ժամանակ իրենց թույլ չեն տվել մասնակցել իրենց վստահորդների նկատմամբ իրականացվող վարութային գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու մասին։ Այսօր տարածված հաղորդագրության համաձայն՝ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը մի շարք քաղաքացիների ընտրակաշառք է տվել՝ գալիք ընտրություններում կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։
Ըստ կոմիտեի՝ նույն անձը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց գումար է տվել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Իր հերթին փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների և գրասենյակի աշխատակիցների, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է:

Փաստաբաններն այս հարցով դիմել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։ Որոշ ժամանակ անց իրենց տեղեկացրել են, որ բերման ենթարկված անձինք ցանկանում են ոչ թե մասնավոր, այլ հանրային պաշտպան։

Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։

Leave a comment