ՀՀ-ում մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ԵՄ մտավոր սեփականության գրասենյակների համատեղ աշխատաժողովը


Մայիսի 13-ին մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) հետ համատեղ անցկացվող մտավոր սեփականության իրավունքների գրանցման և փորձաքննության հմտությունների կատարելագործմանը նվիրված աշխարհագրական նշումների և ապրանքային նշանների վերաբերյալ եռօրյա աշխատաժողովը։ Այդ մասի հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:


 


Աշխատաժողովն անց է կացվում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և EUIPO-ի կողմից իրականացվող EU4IP ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է խթանել և ամրապնդել մտավոր սեփականության իրավունքների պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ծրագրի երկու տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, հանդիպումներ, աշխատաժողովներ, ինչպես նաև օրենսդրական դաշտի բարեփոխումներ։


 


Աշխատաժողովի նպատակն է քննարկել ՀՀ-ում աշխարհագրական նշումների և ապրանքային նշանների իրավունքների ներկա վիճակը, ինչպես նաև ներկայացնել և փոխանակել եվրոպական առաջատար փորձը՝ գնահատելով դրա կիրառման հնարավորությունները Հայաստանում։


 


Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

Դիտումների քանակ6

Leave a comment