Մոսկվան, Դելին ու Պեկինը առանձնահատուկ դեր կխաղան «եվրասիականության» ձևավորման գործում

https://arm.sputniknews.ru/20260513/mvoskvan-delin-u-pekiny-arandznahatuk-der-kkhaghan-evrasiakanutjan-dzevavvorman-gvortsum-102104142.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97924926_343:0:3074:2048_1920x0_80_0_0_0b0d8e735e5de98a6f0dd82f5c8c742e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիա, սերգեյ լավրով, ռուսաստան, հնդկաստան, չինաստան

եվրասիա, սերգեյ լավրով, ռուսաստան, հնդկաստան, չինաստան

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով՝ եվրասիական մայրցամաքը դեռ պետք է իր դերը խաղա համաշխարհային իրավիճակի կայունացման գործում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը կկարողանան առանձնահատուկ դեր խաղալ Եվրասիայի տարածքում փոխադարձ միջքաղաքակրթական երկխոսության ձևավորման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարի խոսքով՝ մեծագույն պատմություն ունեցող երկրները պետք է ինչ-որ փուլում գիտակցեն իրենց պատասխանատվությունը, որպեսզի «եվրասիականությունը» գաղութատիրական անցյալից և նեոգաղութատիրական վիճակից փոխադրեն գործընկերության, փոխըմբռնման և փոխադարձ միջքաղաքակրթական երկխոսության փուլ:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը կարող են առանձնահատուկ դեր խաղալ այս ուղղությամբ»,-ասել է Լավրովը RT India-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ եվրասիական մայրցամաքը դեռ պետք է իր դերը խաղա համաշխարհային իրավիճակի կայունացման գործում:

«Եվրասիական մայրցամաքի եզակիությունը միայն այն չէ, որ այն ամենամեծն ու հարուստն է: Այս մայրցամաքը դեռ պետք է իր դերը խաղա համաշխարհային իրավիճակի կայունացման գործում»,-ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

Դրա հետ մեկտեղ նա փաստել է, որ Եվրասիայում ընդհանուր կառուցվածք չկա:

«Կան ԵԱՀԿ-ն, ԱՍԵԱՆ-ը, Հարավային Ասիայում ինտեգրացիոն ուրվագիծը՝ Հնդկաստանի մասնակցությամբ, ՇՀԿ-ն, հետխորհրդային տարածքի կառույցները՝ ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, բայց միասնական «հովանոցային» կառույց (պարտադիր չէ, որ դա լինի կազմակերպություն, այլ ինչ-որ ֆորում, որտեղ ողջ Եվրասիան կկարողանար հստակ խոսել) դեռևս չկա»,-նշել է Լավրովը:

Նրա խոսքով՝ դա մեծապես բացատրվում է նրանով, որ Եվրոպան պահպանում է իր «նեոգաղութատիրական և գաղութատիրական մտածողությունը և նախկինի պես ցանկանում է ամեն տեղ իր կարգերը թելադրել», իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը «իր ձեռքերը տարածում է ողջ եվրասիական տարածքի վրա»:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխատում է Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ: Նախարարն ընդգծել էր, որ ՌԴ-ն շահագրգռված է ազնիվ միջազգային համագործակցության հաստատման հարցում՝ հիմնված փոխըմբռնման, վստահության և բարիդրացիության սկզբունքների վրա:

Leave a comment