Վիրահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանը գրում է.
«Ախալցիխեի հայկական Սուրբ Նշան եկեղեցում, որը մտնում է «վիճելի» եկեղեցիների ցանկի մեջ, տեղի է ունեցել վանդալիզմի դեպք։
Եկեղեցուց վանդալիզմի միջոցով դուրս են բերվել, սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները՝ ինչպես հայկական, այնպես էլ վրացական։ Այդ ամենը հայտնվել է աղբամանի մոտ նետված։
Ամենայն հավանականությամբ դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ Վրաստանում ընտրում էին Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքին։
Ավելի ուշ, տեղի բնակիչներն ու հավատացյալները սրբապատկերները վերադարձրին եկեղեցի։
Այժմ մնում է հասկանալ, թե ինչ նպատակ էին հետապնդում այն անձը կամ անձինք, որոնք նման բան իրականացրին Վրաստանի համար այսքան կարևոր օրը, և ովքեր են կանգնած տեղի ունեցածի հետևում»։