«Մեր պատմությունը աննախադեպ սրբագրման է ենթարկվում հիմա, աննախադեպ սխալ, մենք տեսնում ենք նաև ցեղասպանության ուրացման ակնհայտ դրսևորումներ: Հավատք, պատմություն, խորհրդանիշներ, ինքնության այլ տարրեր: Մեզ բոլորիս միավորող ինքնության տարրերի նկատմամբ հայտարարված է պատերազմ և այս ընտրությամբ մենք կասեցնելու ենք այդ պատերազմը, կանգնելու ենք մեր պատմության կողքին, տեղյակ լինելու մեր անցյալից և տեր կանգնելու մեր ապագային»,- այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։