«Սուտ և զրպարտություն». Աշոտ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դեմ հրապարակումների մասին

https://arm.sputniknews.ru/20260512/sut-ev-zrpartutjun-ashvot-karapetjany-102-rd-razmabazaji-dem-hraparakumneri-masin-102090699.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101992082_0:0:1280:960_1920x0_80_0_0_0c13e7c9b4b5de8363ebbba996bd2c42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աշոտ կարապետյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան, ընտրություններ

աշոտ կարապետյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան, ընտրություններ

Բաժանորդագրվել

Նման «արտահոսքերը», Կարապետյանի խոսքով, հակառուսական ուժերի ձեռագիրն են։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Գյումրիում տեղակայված ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայում աշխատող հայ ընտրողների վրա «ճնշումների փաստերի» մասին հրապարակումները զրպարտություն են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու և ռուս զինվորականներին Հայաստանից դուրս մղելու նպատակով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմաբազայի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմաբազայի հրամանատարի՝ քաղաքական գծով նախկին տեղակալ, ՌԴ ԶՈւ գնդապետ Աշոտ Կարապետյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին «մերկացնող» նյութեր այն մասին, թե հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական Տեր Տիմոֆեյը, իբր, քարոզչություն է իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազայի քաղաքացիական անձնակազմի անդամների շրջանում։ Ընդ որում, հոգևորականը անվանվում է «գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովի օգնական»:

«Հրապարակումներում 102-րդ բազայի հրամանատար է նշված գնդապետ Բեզբորոդովը։ Բայց նա արդեն մեկ տարի է, ինչ գեներալ-մայոր է, իսկ 2025 թվականի նոյեմբերին տեղափոխվել է ծառայության նոր վայր։ Նա Գյումրիում ծառայել է նախընտրական գործընթացների մեկնարկից շատ առաջ։ Այն ժամանակ դեռ խոսք անգամ չկար հայաստանյան ընտրությունների մասին։ Ես չգիտեմ, թե ինչու են նրան զրպարտում, նա ամեն ինչ անում էր երկկողմ հարաբերությունները սերտացնելու համար», – նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ինքը 33 տարի ծառայել է և շարունակում է աշխատել 102-րդ ռազմաբազայում և երբեք հրամանատարության գործողություններում որևէ քայքայիչ քայլ չի տեսել Հայաստանի իշխանությունների դեմ: Որպես ՌԴ ԶՈւ վետերան և ծնունդով գյումրեցի՝ նա վստահեցրեց, որ ՌԴ զինվորականները մշտապես կատարել են Հայաստանի զինված ուժերի հետ փոխգործակցության իրենց անմիջական խնդիրը: Ինչ վերաբերում է Սուրբ Ալեքսանդրա Մեծ Նահատակ եկեղեցու վանահայր Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանին, ապա նա հրամանատարի օգնականն է հավատացյալ զինծառայողների, այլ ոչ թե քաղաքացիական անձնակազմի հետ աշխատանքում:

Իսկ այն, որ բազայում աշխատող Հայաստանի քաղաքացիներին, իբր, հակում են քվեարկելու քաղաքական ուժերից մեկի օգտին՝ դա, ըստ մեր զրուցակցի, անիմաստ է, քանի որ քաղաքացիական անձնակազմի ավելի քան 90%-ը ռուսական անձնագրեր ունի։ Նրանք ռուս պաշտոնաթող զինվորականներ են, ծագումով հայեր, որոնք մնացել են Գյումրիում ապրելու։ Եվ ընդհանրապես, քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մի քանի տասնյակ մարդ։ Ընդ որում, նախկին զինվորականի խոսքով, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիները Ռուս Ուղղափառ եկեղեցու հավատացյալներ չեն, չեն հաճախում ռազմաբազայի տարածքում գտնվող Ալեքսանդրա Մեծ Նահատակի տաճար և չեն մասնակցում Տեր Տիմոֆեյի կողմից անցկացվող արարողություններին:

Անդրադառնալով «արտահոսքերին», Կարապետյանը դրանք անվանեց հակառուսական ուժերի ձեռագիր։

«Բազայի՝ Հայաստանի քաղաքացիներից բաղկացած քաղաքացիական անձնակազմը կազմում է 8 տոկոս, ինչը չնչին քանակ է, և դրանով որևէ խնդիր չի կարելի լուծել: Ինչ վերաբերում է այն բանին, թե ովքեր են այդ չարակամները, կարծում եմ, որ նրանք ցանկանում են փչացնել ռուս-հայկական հարաբերությունները», – ընդգծեց նա։

Որպես Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ՝ նա այդօրինակ հրապարակումների մասով ստանում է բազմաթիվ վրդովված արձագանքներ: Միևնույն ժամանակ Կարապետյանը նշում է 102-րդ ռազմաբազայի և ընդհանրապես Ռուսաստանի դեմ հարձակումների հաճախակիացած դեպքերը։

Ի դեպ, այժմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը գնդապետ Անդրեյ Յուդակովն է:

Leave a comment