Ուկրաինայի զինուժի հարվածի հետևանքով «Ռուսական երկաթուղիների» 2 աշխատակից է տուժել

Բաժանորդագրվել

Տղամարդկանց տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Ունեչա քաղաքի երկաթուղային կայարանին ԱԹՍ–ով հասցված հարվածի հետևանքով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի աշխատակիցներ են տուժել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:

«Ուկրաինական նացիստները «Դարթս» ԱԹՍ-ով հարձակվել են Ունեչա քաղաքի վրա։ Թիրախային հարված է հասցվել երկաթուղային կայարանին։ Ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, վնասվածքներ են ստացել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի երկու աշխատակիցներ»,- տելեգրամյան ալիքում գրել է Բոգոմազը:

Տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment