Ադրբեջանական լցանավը Ճապոնիա է ժամանել՝ Իրանի հետ հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ

Քաղաքականություն

12.05.2026 | 19:43

Իրանի հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ ադրբեջանական նավթային լցանավը ժամանել է Ճապոնիա։ Այս մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստաընկերությունը, որին հղում են անում ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նավթը գնել է տեղական ENEOS նավթավերամշակման գործարանը, որը նաև երկրի խոշորագույն բենզալցակայանների օպերատորներից մեկն է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ լցանավը մատակարարել է մոտավորապես 45,000 կիլոլիտր նավթ, որը համարժեք է Ճապոնիայի օրական նավթի սպառման 16%-ին։ Ադրբեջանից նավթի գնումը Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների ֆոնին Ճապոնիայի նավթի մատակարարումները դիվերսիֆիկացնելու ջանքերի մի մասն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment