ԱՄՆ-ի հետ համաձայնության՝ Իրանի 14 կետից բաղկացած առաջարկին այլընտրանք չկա. Ղալիբաֆ

Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման՝ Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկի համար այլընտրանք գոյություն չունի, և որ ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման: Այս հայտարարությունը նա հրապարակել է X-ում:

«Ուրիշ այլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից, որոնք շարադրված են 14 կետից բաղկացած առաջարկում: Ցանկացած այլ մոտեցում կլինի միանգամայն  ապարդյուն և (կհանգեցի) միայն իրար հաջորդող ձախողումների», – նշել է նա:

Ղալիբաֆը հավելել է, որ որքան երկար ԱՄՆ-ն «ժամանակ ձգի, այնքան ավելի բարձր գին կվճարեն դրա համար ամերիկացի հարկատուները»:

Leave a comment