Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն ռուս-ուկրաինական բանակցություններին Աբու Դաբիում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Աբու Դաբիում Ռուսաստանի հետ նոր բանակցություններին։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը։ Կրեմլը հաստատել է Ռուսաստանի մասնակցությունը․ ռուսական պատվիրակությունը կգլխավորի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Նախորդ քննարկումները տեղի են ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին։

Քննարկումների երկրորդ փուլը սկզբում նախատեսված էր փետրվարի 1-ին, սակայն ժամանակացույցների հակասության պատճառով հանդիպումը հետաձգվել է փետրվարի 4-5-ին՝ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Leave a comment