Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Աբու Դաբիում Ռուսաստանի հետ նոր բանակցություններին։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը։ Կրեմլը հաստատել է Ռուսաստանի մասնակցությունը․ ռուսական պատվիրակությունը կգլխավորի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Նախորդ քննարկումները տեղի են ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին։
Քննարկումների երկրորդ փուլը սկզբում նախատեսված էր փետրվարի 1-ին, սակայն ժամանակացույցների հակասության պատճառով հանդիպումը հետաձգվել է փետրվարի 4-5-ին՝ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։