Հարևանի հետ շատ հեշտ է հարաբերությունները փչացնել նաև հետո շատ ավելի դժվար է վերականգնել այդ հարաբերությունները, որովհետև հարևանից վատ բան չես սպասում։ Երբ ԹՐԻՓՓ-ը քննարկվում էր, ԱՄՆ-ն ռմբակոծում էր Իրանը, և այդ վիճակում Վաշինգտոնում գնացել քննարկում են մի ծրագիր, որը ենթադրում է Իրանի սահմանը, ըստ էության, հանձնել ամերիկացիներին։ Ես նրանց դեմ բան չունեմ, հակառակ մենք պետք է լավ հարաբերություններ ունեն ունենանք ԱՄՆ-ի հետ, բայց այդ հարաբերությունների պատճառով մենք չպետք է թշնամանանք Իրանի հետ։ Այս մասին Իջևանում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։