Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 11-ին գումարել է արտահերթ նիստ:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Անձը հաստատող փաստաթղթի մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա հիշեցրել է, որ նախաձեռնության ընդունման հրատապությունը պայմանավորված է մեր երկրում կենսաչափական համակարգի ներդրմամբ:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է երեք փոփոխություն: Դրանք վերաբերում են քաղաքացիություն չունեցող անձի վկայականի գաղափարին, առանց անձնագիրը վերցնելու անձի տեղաշարժի սահմանափակմանը:
Լրամշակված նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը եւս քննարկման է ներկայացվել երկրորդ ընթերցման ընթացակարգով: