ԵՄ Խորհուրդը վերականգնել է ԵՄ-Սիրիա համագործակցության համաձայնագրի ամբողջական կիրառումը


ԵՄ Խորհուրդը երկուշաբթի հայտարարել է Եվրոպական տնտեսական համայնքի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև համագործակցության համաձայնագրի մասնակի կասեցումը դադարեցնելու որոշման մասին։


«Մասնակի կասեցման դադարեցումը նշանակում է համագործակցության համաձայնագրի լիարժեք կիրառման վերականգնում, որը կարևոր քայլ է ԵՄ-ի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում»,- ասված է խորհրդի հայտարարությունում։


Միաժամանակ հստակեցվում է, որ կասեցումը տարածվել էր սիրիական որոշ ապրանքների վրա, այդ թվում՝ նավթի, նավթամթերքի, ոսկու, թանկարժեք մետաղների և ադամանդների:


Բրյուսելը բացատրել է, որ կասեցման դադարեցումը համապատասխանում է «ԵՄ-ի ավելի լայն քաղաքականությանը՝ աջակցել Սիրիայում խաղաղ և ներառական անցման ու նպաստել երկրի սոցիալ-տնտեսական վերականգնմանը»։

Leave a comment