ԵՄ-ն կարող է հունիսին սկսել Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

Բաժանորդագրվել

Հունիսի 5-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի կունենա ԵՄ գագաթնաժողովը՝ նվիրված Արևմտյան Բալկանների երկրների եվրոպական ուղուն, և ընդլայնման հարցերով եվրակոմիսարը պնդել է, որ գագաթնաժողովի ժամանակ քննարկվի նաև Ուկրաինայի անդամակցությունը միությանը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԵՄ-ն կարող է հունիսին սկսել Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները։ Այս մասին Բրյուսելում կայացած համայնքի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է եվրակոմիսար Մարթա Կոսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ այս հարցի վերաբերյալ «դրական հաղորդագրություն» է ստացել Հունգարիայի նոր վարչապետ Մադյարից, և Բուդապեշտը (նախկինում Օրբանը դեմ էր արտահայտվում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը- խմբ․) հավաստիացրել է, որ բոլոր թեկնածու երկրներին հավասարապես կվերաբերվի։

Ընդ որում Գերմանիան և Ֆրանսիան, ըստ Financial Times-ի տվյալների, առաջարկել են Ուկրաինային խորհրդանշական արտոնություններ տրամադրել ԵՄ անդամակցության նախապատրաստական փուլում։ Բեռլինի նախաձեռնության համաձայն՝ Ուկրաինային կարող է «ասոցացված անդամի» կարգավիճակ տրվել, որի դեպքում երկրի ներկայացուցիչները կկարողանան մասնակցել ԵՄ նախարարների և առաջնորդների հանդիպումներին, բայց առանց ձայնի իրավունքի։ Ֆրանսիան առաջարկում է նմանատիպ մոդել՝ այն անվանելով «պետության ինտեգրված կարգավիճակ»։ Այս դեպքում, ինչպես նշվում է հոդվածում, հասանելիությունը ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը և եվրոպական ֆինանսավորմանը, ինչպիսին է «համախմբվածության քաղաքականությունը», պետք է հետաձգվի մինչև անդամակցությունից հետո եկող փուլը։

ԵՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ FT-ին հայտնել են, որ Եվրահանձնաժողովի վերջնական առաջարկն Ուկրաինային հիմնականում մոտ կլինի գերմանա-ֆրանսիական առաջարկներին։

Leave a comment