Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության հարցմանը և պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Խամզատ Բայսարովը, համարվում են Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության կասկածյալներ։

Դեկտեմբերին Հայաստանի քննչական կոմիտեն դիմել է իր ռուս գործընկերներին՝ հետաքննության հարցում օգնություն խնդրելու համար, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ Դեկտեմբերի 1-ին հայ քննիչները հարցում են ուղարկել Ինտերպոլ՝ խնդրելով օգնություն Իմինովայի և Բայսարովի մասին տեղեկություններ ստանալու հարցում։

Քննիչները հաստատել են, որ Իմինովան և Բայսարովը սպանության օրը լքել են այն բնակարանը, որտեղ հայտնաբերվել է Բայմուրադովայի մարմինը։ Հայկական կողմի պնդմամբ՝ կասկածյալները գործել են «դեռևս չբացահայտված անձի» ցուցումով։

Նախնական հետաքննության համաձայն՝ Այշատ Բայմուրադովայի մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է եղել։ Մահացածի մարմնի վրա նաև հայտնաբերվել են «փոքր և մեծ արյունազեղումներ՝ բութ առարկայով հասցված վնասվածքների հետևանքով:

Leave a comment