Բաժանորդագրվել
Ինչպես նախորդ տարիներին, թանգարաններն անվճար կաշխատեն մինչև կեսգիշեր՝ առաջարկելով իրենց ցուցադրությունների նոր ձևաչափեր:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանը կրկին միանում է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն: Ակցիան տեղի է ունենում մայիսի 16-ին ՝ Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, որը նշվում է մայիսի 18-ին: Մայիսի 16-ին ակցիային միացած Հայաստանի թանգարաններն անվճար այցելուներ կընդունեն ժամը 11:00-ից մինչև կեսգիշեր: Մայիսի 18-ին թանգարանները կաշխատեն սովորական ռեժիմով։ Այցելուների համար պատրաստվում են մշակութային միջոցառումներ նոր, այդ թվում՝ ինտերակտիվ ձևաչափերով։
Այս տարի Թանգարանների միջազգային խորհուրդը (ICOM) Թանգարանների միջազգային օրվա համար ընտրել է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» կարգախոսը: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից: Այդ մասին որոշումն ընդունվել է ICOM համաժողովում, որն անցկացվել է ԽՍՀՄ-ում։
«Թանգարանների գիշեր»-ն անցկացվում է 2005 թվականից, այդ ժամանակ էլ դրան միացել է նաև Հայաստանը: