Vector News-ը հայտնում է, որ համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել Շիո Մուջիրին։
«Մայիսի 11-ին Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում կայացած Սուրբ Սինոդի ընդլայնված նիստում ընտրվել է համայն Վրաստանի նոր՝ 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքը։
Սուրբ Սինոդի որոշմամբ Վրաց ուղղափառ եկեղեցու նոր առաջնորդ է ընտրվել պատրիարքական գահի տեղապահ մետրոպոլիտ Շիո Մուջիրին, որը ստացել է 22 ձայն։
Քվեարկության արդյունքները հետևյալն են․
• մետրոպոլիտ Շիո Մուջիրի – 22 ձայն,
• մետրոպոլիտ Հոբ – 9 ձայն,
• մետրոպոլիտ Գրիգոլ – 7 ձայն։
Այսպիսով, Շիո Մուջիրին առաջին փուլում հաղթահարել է անհրաժեշտ շեմը և ընտրվել համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարք»։