Արցախահայությունը ՀՀ–ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ. Նարեկ Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260915/arcakhahajutjuny-hhum-petq-e-unena-mek-himnakan-institut-narek-karapetjan-106859368.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106049961_177:0:1600:1067_1920x0_80_0_0_befce310a734291e0834495d236770c5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան, արցախցի, արցախ, նժդեհ իսկանդարյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն

նարեկ կարապետյան, արցախցի, արցախ, նժդեհ իսկանդարյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Նարեկ Կարապետյանի խոսքով` արցախցիների անվտանգ վերադարձի իրավունքը գերնպատակ է, սակայն մինչ այդ անհրաժեշտ է պահպանել համայնքային և մշակութային կապերը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատրաստ է ընդունել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի՝ ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու առաջարկը։ Այս մասին Կարապետյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Մենք ուրախ ենք հանդիպելու, կընդունենք հրավերն ու կքննարկենք»,– ասաց նա։

Կարապետյանը չկարևորեց ձևաչափը` նշելով, որ քննարկումների առանցքում առաջին հերթին պետք է լինեն արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանում նրանց սոցիալական խնդիրների լուծումը։

Նա առանձնացրեց բնակարանային ապահովման խնդիրը՝ ասելով, որ բնակարանների գների բարձրացման պայմաններում արցախցիներից շատերը գործող վարկային հնարավորություններով չեն կարողանում բնակարան ձեռք բերել։ Կարապետյանը բարձրաձայնեց նաև գործազրկության խնդիրը, հատկապես Հայաստանի մարզերում բնակություն հաստատած արցախցիների շրջանում։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ անհրաժեշտ է առանձին ծրագիր առաջարկել։

«Կարծում եմ՝ արցախահայությունը պետք է ունենա կազմակերպվածություն, որն իրեն կպահի նաև մշակութային առումով։ Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ ու նոր սերունդը կօգտագործեն բարբառը»,– նշեց Կարապետյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքը գերնպատակ է համարեց, սակայն ընդգծեց, որ մինչ այդ անհրաժեշտ է պահպանել համայնքային և մշակութային կապերը։

«Արցախի հայությունը պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ՝ կազմակերպվածության համար»,– եզրափակեց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի խոսքով` կոնսուլտացիաների նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերը ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում։

Leave a comment