Պակիստանը մնում է հիմնական միջնորդը ԱՄՆ-ի հետ բանակցություններում. Իրանի ԱԳՆ

Իրանը հակամարտության կարգավորման շուրջ իր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ վարում է միայն Պակիստանի միջոցով, թեև մյուս  երկրները նույնպես քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Տարբեր երկրներ հավանություն են տալիս այս հարցում շփումներին, և տարածաշրջանի բազմաթիվ երկրներ իրական մտահոգություններ ունեն լարվածության սրման առնչությամբ: Այնուամենայնիվ, առաջվա պես միջնորդ է մնում Պակիստանը: Որպես Իրանի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական միջնորդ՝ Պակիստանը շարունակում է իր գործունեությունն այս ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է Բաղային, Կատարը մեկն է տարածաշրջանի առավել ակտիվ երկրներից, որոնք լավ հարաբերություններ են պահպանում ինչպես Թեհրանի, այնպես էլ Վաշինգտոնի հետ, և մշտապես կարգավորման հարցի շուրջ իրենց կարծիքն ու գաղափարներն են փոխանակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:

—00—ԼԱ

Leave a comment