https://arm.sputniknews.ru/20260511/pashinjany-hamvozvats-e-vor-rusastanic-galis-en-hatuk-qpi-ogtin-qvearkelu-hamar-102050020.html
Փաշինյանը համոզված է, որ Ռուսաստանից գալիս են հատուկ ՔՊ–ի օգտին քվեարկելու համար
Փաշինյանը համոզված է, որ Ռուսաստանից գալիս են հատուկ ՔՊ–ի օգտին քվեարկելու համար
Sputnik Արմենիա
ՔՊ վարչապետի թեկնածուն կոնկրետ թիվ չգիտի, սակայն համոզված է, որ այդ մարդկանց 65 և ավելի տոկոսը քվեարկելու է իրենց օգտին։ 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T15:45+0400
2026-05-11T15:45+0400
2026-05-11T15:57+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_0:0:1920:1080_1920x0_80_0_0_964601728ef512a745c9c7150a05e30b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ռուսաստանաբնակ բազմաթիվ հայեր Հայաստան են գալիս հատուկ այն նպատակով, որպեսզի ընտրությունների ժամանակ քվեարկեն իր ղեկավարած քաղաքական ուժի օգտին։ Նա այդ մասին ասաց Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով այն դիտարկմանը, թե հայտնի որոշ ուժեր Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ են բերելու Հայաստան` ընտրություններին մասնակցելու համար։ Փաշինյանի խոսքով՝ նման մարդիկ շատ են, սակայն ստույգ թիվը չի կարող նշել. չի հաշվել: Ըստ նրա` շատերն իրենց հարազատներին այդ մասին հայտնել են տեսակապով։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_237:0:1677:1080_1920x0_80_0_0_bae7d9215458c34f6f4183f91e354155.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ռուսաստան
հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ռուսաստան
ՔՊ վարչապետի թեկնածուն կոնկրետ թիվ չգիտի, սակայն համոզված է, որ այդ մարդկանց 65 և ավելի տոկոսը քվեարկելու է իրենց օգտին։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ռուսաստանաբնակ բազմաթիվ հայեր Հայաստան են գալիս հատուկ այն նպատակով, որպեսզի ընտրությունների ժամանակ քվեարկեն իր ղեկավարած քաղաքական ուժի օգտին։ Նա այդ մասին ասաց Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով այն դիտարկմանը, թե հայտնի որոշ ուժեր Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ են բերելու Հայաստան` ընտրություններին մասնակցելու համար։
«Այսօր էլ Մոսկվայից, Կրասնոդարից և Ռուսաստանի ամենատարբեր հատվածներից մարդիկ գալիս են ու ասում, որ հատուկ եկել են Հայաստան, որ քվեարկեն ՔՊ–ի օգտին։ Չգիտեմ` այդ մարդկանց ուղարկել են, թե իրենց որոշմամբ են եկել, սակայն ՀՀ քաղաքացիներից ով էլ գա Ռուսաստանից, նրանց 65 և ավելի տոկոսը կողմ է քվեարկելու «Քաղաքացիական պայմանագրի» օգտին»,– հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով՝ նման մարդիկ շատ են, սակայն ստույգ թիվը չի կարող նշել. չի հաշվել: Ըստ նրա` շատերն իրենց հարազատներին այդ մասին հայտնել են տեսակապով։