Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը
Փետրվարի 3-ին, ժամը 10։24-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շարք հասցեներում շենքերի տանիքներից երկաթե ճաղավանդակները թուլացել և կախվել են։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի, Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղքը։

Փրկարարները վերոնշյալ հասցեներում ապամոնտաժել են թուլացած բոլոր ճաղավանդակները։

Leave a comment