ՄԱԿ-ի Ծրագրերի սպասարկման գրասենյակի տնօրեն Ժորժի Մորեյրա դա Սիլվան, որը նախկինում ղեկավարել է Հորմուզի նեղուցով մարդասիրական բեռնափոխադրումների խումբը, հարցազրույց է տվել NHK-ին։
Նրա խոսքով՝ այս ծովային ուղու շրջափակումը կարող է հանգեցնել զարգացող երկրներում առնվազն 45 մլն մարդու համար պարենի պակասի։
Դա Սիլվան նշել է, որ սովից հնարավոր կլինի խուսափել, եթե նեղուցով օրական անցնի պարարտանյութ տեղափոխող առնվազն 5-7 նավ։
«Զարգացող երկրների համար սա վճռորոշ գործոն կլինի․ նրանք կա՛մ կկարողանան ապահովել պարենային անվտանգությունը, կա՛մ ստիպված կլինեն բախվել մարդասիրական ճգնաժամի», — նախազգուշացրել է դա Սիլվան։
ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն՝ Հորմուզի նեղուցով է իրականացվում պարարտանյութերի համաշխարհային արտահանման մեկ երրորդը։
Ժորժի Մորեյրա դա Սիլվան ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել առանց հապաղելու լուծում գտնել մատակարարումների հարցում՝ այն առանձնացնելով հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրից։